Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ.

ԵՄ գագաթնաժողովում համաձայնություն է տրվել Եվրոպայի ռազմականացման ծրագրին. AFP

156
Այսօր, 00:13
ԵՄ գագաթնաժողովում համաձայնություն է տրվել Եվրոպայի ռազմականացման ծրագրին. AFP

ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու՝ 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Մարտի 4-ին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ ԵՄ առաջնորդներին առաջարկել է համայնքը 800 միլիարդ եվրոյի բյուջեով վերազինելու ծրագիր։ Եվրոհանձնաժողովը այս գումարը պարտքով կվերցնի կապիտալի շուկաներից, իսկ հետո վարկ կտա պետություններին՝ պայմանով, որ նրանք համատեղ զենք գնեն Եվրոպայից։ Այդ միջոցները կուղղվեն ԵՄ-ում հակաօդային պաշտպանության համակարգերի և Ուկրաինային սպառազինությունների արտադրությանը։

ԵՀ-ն նաև առաջարկել է երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը 1,5%-ով՝ ևս 650 միլիարդ եվրո զենքի արտադրության համար ներգրավելու նպատակով: Այդ գումարները պետական ​​վարկերի տեսքով պետք է տրամադրեն հենց ԵՄ երկրները։ Բացի այդ, Եվրոհանձնաժողովը թույլատրել է օգտագործել ԵՄ Համախմբման քաղաքականության ծրագրի միջոցները՝ ռազմական արդյունաբերությունը խթանելու համար: