Իլոն Մասկը Եվրոպայում հեղափոխություն է կանխատեսել
![]() Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների ֆոնին Եվրոպայում հեղափոխություն է հասունանում, այս կարծիքին է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ ավելի քան 10 միլիոն գերմանացի քվեարկել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության օգտին՝ հավելելով, որ «Եվրոպայում հեղափոխություն է հասունանում», և սա «միայն սկիզբն է»։ Բունդեսթագի ընտրություններից առաջ ամերիկացի գործարարը հայտարարել էր, որ AfD-ն Գերմանիայի միակ հույսն է։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի ունեցան Բունդեսթագի ընտրություններ։ Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովը հաղթող է ճանաչել CDU/CSU դաշինքը՝ ձայների 28,6%-ով։ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է SPD-ն՝ ի դեմ կանցլեր Օլաֆ Շոլցի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
