Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Սահմանագծի մոտ գտնվող Խորանաշատը փրկության կարիք ունի». Ոսկան Սարգսյան

215
Երեկ, 23:24
«Սահմանագծի մոտ գտնվող Խորանաշատը փրկության կարիք ունի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանագծի մոտ գտնվող Խորանաշատը փրկության կարիք ունի։
2023 թվականին հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ։ Խորանաշատ այցելելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։ Խորանաշատի վիճակը վատթար է։ Չինարիի բնակիչների խոսքերով՝ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել։ 802-ամյա Խորանաշատը նորոգման, փրկության խիստ կարիք ունի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան