Զելենսկու հասցեին Թրամփի կտրուկ քննադատությունը վկայում է նոր աշխարհակարգի ձևավորման մասին․ #WSJ
![]() Իր պաշտոնավարման չորս շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ փոխել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ հետ կանգնելով գլոբալ պարտավորություններից, ինչը կարող է հիմնովին փոխել Ամերիկայի հարաբերություններն աշխարհի հետ, գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակությունն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին Թրամփի կտրուկ քննադատությունները ազդարարում են նոր աշխարհակարգի ձևավորումը։ «Քչերն էին ակնկալում, որ նա կգործի այդքան արագ՝ վերափոխելու ԱՄՆ-ի 1945 թվականից ի վեր որդեգրած արտաքին քաղաքականությունը»,- ասվում է հրատարակության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները, առավել քան ցանկացած այլ երկիր, ստանձնել է ազատ առևտրի և կայունության գլոբալ երաշխավորի դերը, առաքելություն, որով նա հակազդում էր նախ Խորհրդային Միությանը, իսկ վերջերս՝ Չինաստանին։ «Թրամփն այլ տեսակետ ունի՝ դաշնակիցներն ավելին են վերցնում, քան տալիս են: Թրամփն արտաքին քաղաքականության շատ ավելի գործարքային, շահող-կորցնողի տեսլական ունի», - գրում է WSJ-ն։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
