Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Առաջնորդ, ով շոշափեց անտեսանելի գալիքը». Սամվել Ֆարմանյան

152
Երեկ, 13:48
«Առաջնորդ, ով շոշափեց անտեսանելի գալիքը». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գաղափարախոսական ուղերձի դեռ միայն նախաբանի ազդեցությամբ
Դեռ կգիտակցեք, թե ինչ մեծ երջանկություն էր Փաշինյանի ժամանակակիցը լինելն ու նրա իմաստուն առաջնորդությամբ ապրելը:
Առաջնորդ, ով մղոններով առաջ անցավ իր ապրած ժամանակից ու կարդաց, շոշափեց անտեսանելի գալիքը: Ու դեռ վաղ է ասել՝ ժամանա՞կը ծնեց Փաշինյան-առաջնորդին, թե՞ Փաշինյանն ինքը պայմանավորեց այն էպոխան, որում ապրեց ու առաջնորդեց մեր ժողովրդին:
Կգան նոր ժամանակներ, ու ապագան ինչպես հարկն է դեռ կգնահատի փաշինյանական մտքի բազմանիստ խորությունը, գաղափարախոսական ճախրանքն ու նրա պետականաստեղծ սլացքը:
Ու կասկած չունեմ՝ քաղաքականության անգերազանցելի լուսատուի, համաշխարհային մտքի հաստաբուն կաղնու, տիտանի՝ Նիկոլ Փաշինյանի անունը դեռ պլատինե տառերով կդաջվի մտքի առաջնորդության համաշխարհային կաճառի անհաս պառնասում՝ ստվերելով Պլատոնին, Հեգելին, Մարքսին ու բոլոր բոլորին:
Ոչ երանի նրանց, որ բախտ չունեցան ապրելու քո առաջնորդության ժամանակներում, Փաշինյա՜ն»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան