«Հիասթափված եմ Ուկրաինայի դիրքորոշումից»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները «շատ լավ» է որակել։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ հանդիպումից հետո ինքը «շատ ավելի վստահ է», որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ Հանրապետականը վստահություն է հայտնել, որ ռուսական կողմը «ցանկանում է ինչ-որ բան անել և դադարեցնել բարբարոսությունը»։ «Մենք ուզում ենք վերջ տալ սրան։ Սա անիմաստ պատերազմ է»,- ասել է Թրամփը՝ կրկնելով, որ իր պաշտոնավարման պարագայում մարտերը չէին սկսվի։ Միաժամանակ հանրապետականը նշել է, որ հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից, որը բանակցություններին հրավիրված չէր։ «Ուկրաինան երեք տարի ուներ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի ճանաչի հանդիպման արդյունքները, իսկ մինչ այդ նա կոչ էր արել Արևմուտքին չբանակցել՝ առանց Կիևի մասնակցության։ |
«Իշխանությունը չի կարող լուծել խնդիրները, որովհետև ինքն է խնդիրների գլխավոր պատճառը»․ Վահան Բաբայան
3023:14«Էսօր 2026թ․ ընտրություններից խոսելը նիկոլական օրակարգ ա»․ Նարեկ Մալյան
9321:18«5-7 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը չի կարող հանրաքվեով թրքահաճո սահմանադրություն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան
10421:06«Պահանջում ենք արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացի․ հնդիկն ունի ընտրելու իրավունք, արցախցին չունի՞»․ արցախցի (տեսանյութ)
10520:36«Այդ տղայի ցանկացած քայլ ի վնաս ՀՀ-ի է, պետք է թույլ չտանք մնալ պաշտոնին»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
12920:12«Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոռ» թուրքերի ու ադրբեջանցիների համար»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11819:42