«Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի որևէ պայմանավորվածություն»․ Զելենսկի
581
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 18:07
![]() Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին և չի ճանաչի այնտեղ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն, լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերում է Интерфакс-Украина-ն։ «Ուկրաինայի շուրջ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի համարում ենք անարդյունք։ Առանց մեզ չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, Զելենսկին խոստացել է ճշտել բանակցությունների արդյունքները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
