«Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր կեսմիլիոն դոլարանոց բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ կամ Ջերմուկ». Նիկոլ Փաշինյան
![]() «Հանրային հեռուստատեսության հանրային բանավեճ հաղորդման ժամանակ բողոքող տատիկը, որ ասում էր՝ չեմ կարողանալու այդքան գույքարկ տալ, պարզվում է՝ հարստացել է: Նիկոլ Փաշինյանն է ասում՝ դուք հարստացել եք»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ամենայն լրջությամբ, ես դիմում եմ պատգամավոր Մանուկյանի հիշատակած տատիկին, մայրիկ ջան, սիրելիս, հարազատս, եթե ձեր տան գույքահարկը մի քանի հարյուր հազար դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հարյուր հազար դոլար։ Դուք կարող եք ասել, որ չեք ուզում վաճառել ձեր գույքը, ոչ մեկ ձեզ չի ստիպում, բայց եթե ձեր գույքահարկը այդքան է, նշանակում է մի ձեր տան գինը մի քանի հարյուր հազար է։ Այդ նշանակում է, որ նախկինում ձեր տան գինը եղել է շաաաաաաաատ ավելի ցածր դրանից: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
