Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան

48
Այսօր, 20:36
«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան

Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ի՞նչ եք կարծում, վաղը որևէ մեկը հիշելո՞ւ է, որ էսօր ասուլիս է տվել Նիկոլ Փաշինյանը, 5 ժամ անդադար խոսել։
Ինչ եք կարծում, իսկ քանիսի՞ն էր հետաքրքրում, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս։ Երկրի վարչապետը ասուլիս է տալիս ու բոլոր կայքերի, այդ թվում կառավարության, ուղիղ եթերները միասին վերցրած 3 հազար դիտում չկա, 10 մլն հայերի շրջանում։
Ի՞նչ եք կարծում, իսկ նրանք, որ դիտել են ասուլիսը, կա՞ր մի կարևոր բան, որը կհիշեն։
Թեժ խոսակցություններ են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, սահմանազատում են անում տարածքներ հանձնեն, ասում է Ադրբեջանը էսկալացիայի հիմքեր է ստեղծում, իբրև թե ԵՄ են մտնում և այլ լիքը թեմաներ կան։ Ով նայել է, դուք հասկացա՞ք Հայաստանի ընթացքը, դուք հասկացա՞ք ինչ է լինելու մեր երկրի հետ, ինչ է սպասվում։ Մեր երկրում ամենամտահոգիչ բանը անվտանգային ռիսկերն են, ի՞նչ է ինելու։
Ասուլիս՝ ոչ մի բանի մասին։
Չկա որևէ կարևոր խնդիր, որի լուծումը ունի, կամ պատկերացնում է, կամ սովորական քաղաքացին մի նորմալ բան հասկացավ։
Եթե նպատակը քարոզչական էր, վստահեցնում եմ ձեզ, չկար մարդ, որ էս ասուլիսի արդյունքում կդառնա նիկոլական։ Չկա մարդ, որը էս ասուլիսից հետո իր ընդդիմադիր հայացքները կփոխեր, չկա մարդ, որ էս ասուլիսից հետո կհրաժարվի ընդդիմադիր լինելուց, չկա տենց մարդ։ Կարող են լինել մարդիկ, որ նիկոլական էին ու դարձան այլևս անտարբերներ։
Այդ ասուլիսը, կրկնում եմ, ոչ մի բանի մասին էր»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան