Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս պետք է նշենք ՌԴ-ից եկող մարտահրավերները»․ Մակա Բոճորիշվիլի

84
Այսօր, 11:12
«Տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս պետք է նշենք ՌԴ-ից եկող մարտահրավերները»․ Մակա Բոճորիշվիլի

«Երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, ով օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ Պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ հումանիտար, տնտեսական խնդիրներ ու սոցիալական ծանր պայմաններ։ Սա շարունակում է մնալ ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընթացող ամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Վրաստանը և Հայաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա այդպես կլինի նաև ապագայում»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ողջունում են Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ։

«Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,- ասաց Բոճորիշվիլին։

«Տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս պետք է նշենք ՌԴ-ից եկող մարտահրավերները»․ Մակա Բոճորիշվիլի