Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

«Ես հերոս չեմ, հարկատու եմ և ուզում եմ թույլ չտալ մտնել իմ գրպանը»․ ակցիայի մասնակից

92
Այսօր, 19:00
«Ես հերոս չեմ, հարկատու եմ և ուզում եմ թույլ չտալ մտնել իմ գրպանը»․ ակցիայի մասնակից

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ոսկու շուկայի աշխատակիցները՝ բողոքելով, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից 10 տոկոս է դարձել։

«Սա ինքնասիրության հարց է, թող ժողովուրդը ոտքի կանգնի։ Հերիք ա հիպնոսի տակ պահեն, ամեն օր բարձրացնեն հարկերը։

Ոսկին որ թանկացել ա, դա մեզ օգո՞ւտ ա, օգուտ չի, իրենց գրպանն ա գնում։ Հիմա ուզում ենք բռնենք այդ ձեռքը, որ չմտնի մեր գրպանը»,- այս մասին նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Դիտարկմանը, որ հարկատուները իշխանության կողմից դիտարկվում են որպես հերոս, և հարկերը բարձրանալով՝ հերոսության աստիճանն է գուցե բարձրանում, ակցիայի մասնակիցը, ով հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակցի մայր է, արձագանքեց․ «Մենք հերոս չենք, սովորական մահկանացուներ ենք, հերոսը նրանք են, ովքեր պայքարում են մեր կյանքի համար․․․ Ես ինչո՞վ եմ հերոս, իմ գրպանի համար աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում»։

«Ես հերոս չեմ, հարկատու եմ և ուզում եմ թույլ չտալ մտնել իմ գրպանը»․ ակցիայի մասնակից