Իրանի կառավարությունը որոշել է ճնշում չգործադրել մազերը չծածկող կանանց նկատմամբ
![]() Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի կառավարությունը որոշել է ճնշում չգործադրել կանանց վրա, «ովքեր չեն ծածկում իրենց մազերը հանրության առջև»՝ որոշումը համարելով «քայլ ճիշտ ուղղությամբ», գրում է Mehr-ը։ «Եթե դուրս գաք Թեհրանի փողոցներ, կտեսնեք, որ կանայք չեն ծածկում իրենց մազերը։ Դա անօրինական է, բայց կառավարությունը որոշել է կանանց ճնշման տակ չդնել»,- ասել է նա։ Իրանի փոխնախագահի խոսքով՝ այս որոշումը պետության ղեկավար Մասուդ Փեզեշքիանի նախընտրական խոստումն էր, որն այժմ կատարվել է։ Զարիֆը բացատրել է, որ երկրի նախագահը որոշել է չկիրառել օրենքը, որը պատժում է այն կանանց, ովքեր հրաժարվում են ծածկել իրենց մազերը հրապարակային պայմաններում, որոշումը, ըստ նրա, ընդունվել է Իրանի ղեկավարության, այդ թվում՝ Ազգային անվտանգության խորհրդի, խորհրդարանի ղեկավարի, դատական համակարգի ղեկավարի և կառավարության համաձայնությամբ։ Զարիֆը նաև ասել է, որ կանանց ճնշման տակ դնելուց խուսափելու փորձը «բավարար չէ», բայց «ճիշտ ուղղությամբ քայլ է»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
