«Մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյանը` Դավոսում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Մոդերատորը հարցէ ուղղել. «Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն՝ գիտեք, լավ կլինի դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Կա ԱՄՆ, բնականաբար Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրոմիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում՝ դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։ Դուք խոսեցիք Եվրոմիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։ Կարծում եմ՝ սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է»։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18