«Հեզբոլլահ»-ը պահանջում է, որ Իսրայելը զորքերը դուրս բերի մինչև հունվարի 26-ը
![]() Եթե Իսրայելը դուրս չբերի իր զորքերը լիբանանյան տարածքից մինչև կիրակի՝ հունվարի 26-ը, դա կլինի «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագրի լուրջ խախտում, հինգշաբթի հայտարարել է շարժումը։ ««Հեզբոլլահ»-ը նախազգուշացրել է, որ զորքերի 60-օրյա դուրսբերման վերջնաժամկետի ցանկացած չկատարումը կդիտվի՝ որպես համաձայնագրի կոպտագույն խախտում և հետագա հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա», - հաղորդում է LBCI-ն՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»ին: Շարժումը նաև կոչ է արել Լիբանանի կառավարությանը «ճնշել համաձայնագրի երաշխավոր երկրների վրա՝ ապահովելու իսրայելական զորքերի ժամանակին և ամբողջական դուրսբերումը լիբանանյան տարածքից, ինչը թույլ կտա լիբանանյան բանակին լիարժեք վերահսկողություն հաստատել և հեշտացնել տեղահանվածների վերադարձն իրենց տներ: Իր հերթին, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին, որը «Հեզբոլլահ»-ի հետ բանակցություններում միջնորդներից մեկն է և համաձայնագրի երաշխավորը, իրեն լրացուցիչ 30 օր ժամանակ տալ հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու համար։ Բացի այդ, Իսրայելի կառավարությունը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագիրը բավական արագ չի իրականացվում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
