«10 գրամանոց շղթան 15 գրամանոցի հետ որ փոխեն, ո՞նց եմ փաստաթղթավորելու»․ ակցիայի մասնակից
Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից 10 տոկոս է դարձել։ «Այն ժամանակ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս և 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Ես հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե հաշվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ՝ ոսկու շուկաներում: Դա շուկա է, խանութ չէ: Այդ հարցին պատասխան չկա: Հիմա ասում են այդ 1,5 տոկոսը դարձնում ենք 1 տոկոս, լավություն ենք ձեզ անում, բայց քանի հոգի՞ են կարողանալու փաստաթղթաշրջնառություն ապահովել, որ մենք այդ հարկը իջեցնենք 1 տոկոսի: Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով, որ բարդացրել են իրենց կյանքը։ |
«Պատերազմի 14000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից». Սուրեն Հակոբյան
7403:12«Ավելի շատ արտագաղթում են այն մարդիկ, ովքեր հաց վաստակելու խնդիր չունեն». «ՀայաՔվե»
7602:12«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան
7901:30Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
12400:43Թրամփը հազարավոր զինվորներ կուղարկի սահման. CNN
16900:20«Դիլիջանի մանկապարտեզի դայակի ամուսնուն հեռացրին, իրեն էլ շուտով կհեռացնեն». Յաշա Սոլոմոնյան
103Երեկ, 23:54