Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական «Տատյան» մասնավոր վարժարանի վրա հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել։ «Ակունք»–ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։ Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը, նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։ |
«Պատերազմի 14000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից». Սուրեն Հակոբյան
7403:12«Ավելի շատ արտագաղթում են այն մարդիկ, ովքեր հաց վաստակելու խնդիր չունեն». «ՀայաՔվե»
7602:12«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան
7901:30Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
12400:43Թրամփը հազարավոր զինվորներ կուղարկի սահման. CNN
16900:20«Դիլիջանի մանկապարտեզի դայակի ամուսնուն հեռացրին, իրեն էլ շուտով կհեռացնեն». Յաշա Սոլոմոնյան
103Երեկ, 23:54