Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

«Պատերազմի 14000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից». Սուրեն Հակոբյան

77
Այսօր, 03:12
«Պատերազմի 14000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից». Սուրեն Հակոբյան

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորները կրկին անտեսված են
Տարին նոր է սկսվում և ես կրկին բարձրաձայնում եմ՝ ՀՀ-ում զինվորների հոգեկան առողջության մասով արդեն 4 տարի է ոչ մի լուրջ գործընթաց չի կատարվել:
Պետական ու ոչ պետական մակարդակով մասնագիտական թիմերի միջև համագործակցությունը առայժմ իմիտացիա է։
Շատերի դեպքում կամ սեփական շահերի, կամ սեփական ընկերության խախանդ գործունեությունը չխաթարելու վախից ելնելով քար լռություն է տիրում։
Հոգեկան առողջության մասնագիտական թիմերի համատեղ ոչ մի աշխատանքի արդյունքում դեռևս ոչ մի քայլ առաջ չի գնացել՝ ոլորտի ոչ միայն լիցենզավորման, այլ գոնե ժամանակավոր անվճար բուժման, գոնե կարճատև ցանկացած տարբերակի ոչ մի բուժման հնարավորություն չի տրվել տղերքին։
Ասել, որ ոչինչ չի արվել ճիշտ չի, բայց 4 տարվա մեջ քննարկել, խոսել, բանակցել ու այդպես էլ թողնել այսպիսի վիճակում սա մինիմում հանցագործություն է, քանզի պատերազմի 14.000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից։
Ու ցավալին այն է, որ պետական ապարատի հետ միասին քար լռության մեջ է այս ոլորտի մասնագիտական թիմի մեծ մասը։ Հենց այն թիմը, որի անվտանգությունը ապահովելու համար են նաև 14000 զինվորներ հոգեկան տարբեր խնդիրներ ստացել։
Իսկ առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։
Հգ. Եթե անգամ փոքր հոգեբանական խնդիր ունեցող անձը օր առաջ չի դիմում մասնագետի, ապա տարիների ընթացքում այն վերածվում է հոգեբուժականի, իսկ հոգեբուժական խնդիրներ ունեցող անձը մեծիմասամբ զրկված է լիարժեք կյանքը զգալու հնարավորությունից՝ այսինքն 2020 թվականից սկսած ամեն տարի տղերքի մեծ մասի մոտ բուժման հնարավորությունը գնալով ավելի անհնարին է դառնում ու դրա մեղավորը բոլորս ենք։
Հգ. Նեղանալ չլինի ժողովուրդ, բայց այսպես չի կարելի շարունակել»:

Աղբյուրը`   Սուրեն Հակոբյան