«Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները կհանգեցնեն արդարության»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան
![]() «Քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»․ The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում այսպես է որակել Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները։ Փաստաբանն ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից: Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա առանձնացրել է հետևյալ կետերը․ Դռնփակ գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը: Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում: Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ հսկողության պայմաններ: Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները հայերի ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն են։ Ըստ Գենսերի՝ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն շրջադարձային է. Նա վստահություն է հայտնել, որ վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը։ Գենսերը կարևորել է Թրամփի նախկինում Արցախում էթնիկ զտումների դատապարտումը, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։ ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։ Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝ Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար «Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։ Չնայած բացասական հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Նա կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը: «Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,- հավելել է Ջերարդ Գենսերը: |
«Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10702:06«Ավելի սարսափելի ողբերգություն է, որ հայ հասարակության մեծ մասի համար Արցախի կորուստը չի ընկալվում՝ որպես ողբերգություն». Սամվել Ասլիկյան
11901:24«Թրամփից շատ մի ոգևորվեք, էյֆորիան շուտով անցնելու է». Վահրամ Մարտիրոսյան
15100:42Մասկը շուտով կներկայացնի մոլորակի ամենախելացի բանականությունը
21300:21«Նիկոլն սպառված է ԱՄՆ-ի համար». Արգիշտի Կիվիրյան
177Երեկ, 23:18«Նիկոլ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ է պայքարում, այլ «կոռուպցիան իրենով անելու համար»». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
187Երեկ, 22:54