Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.

«Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը»․ Ալեն Սիմոնյան

65
Երեկ, 21:12
«Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը»․ Ալեն Սիմոնյան

«Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին»,- այս մասին «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ իր ելոյթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար․․․

Խաղաղ և ժողովրդավարական Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի, այլև ԵՄ-ի և ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը»,- ընդգծեց Սիմոնյանը:

«Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը»․ Ալեն Սիմոնյան