ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
![]() Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով: Գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, գրում է Հետքը: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանած ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ: Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։ Առանձնատունը վաճառվում էր 2022-ից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
««ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց, կրկին՝ բոլորիս երեսին». Արտակ Բեգլարյան
141Երեկ, 23:48Թրամփը Հորդանանի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը
243Երեկ, 23:20Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը (տեսանյութ)
163Երեկ, 23:00«Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում, թարմացնե՞մ ձեր կարճ հիշողությունը». Արմենուհի Վարդանյան (տեսանյութ)
180Երեկ, 22:18«Քաղաքական բանավեճի դաշտում որևէ հարցի խորքային և համակարգված պատասխան չի տրվում». Գևորգ Թոսունյան
156Երեկ, 22:12«2021 թվականի ընտրություններ անցկացրած ժողովուրդը իրավունք չունի ունենալու հանրապետություն». Տիգրան Աթանեսյան
161Երեկ, 21:48