«Արշակ Կարապետյանի անցյալը կարող է լինել սկանդալային՝ ինչպես Մարիամ Մագթաղենացունը, բայց ինձ նրա ծրագրերն են հետաքրքրում»․ Միքայել Աջապահյան
![]() «Ես Արշակ Կարապետյանին ո՛չ ճանաչել եմ, ո՛չ էլ հիմա կարող եմ ասել, թե ճանաչում եմ․ մի անգամ տեսակապով եմ խոսել, մի քանի անգամ էլ հեռախոսազրույց ենք ունեցել։ Եթե մարդը ցանկություն ունի իր անցյալը վերանայելու, մենք՝ որպես հոգևորական, պետք է տա՞նք այդ հնարավորությունը, թե՞ ոչ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման վերաբերյալ հարցին։ Աջապահյանն ընդգծեց, որ Կարապետյանի անցյալն իրեն չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է նրա ներկան և ապագային միտված ծրագիրը։ «Իր անցյալը կարող է շատ սկանդալային լինել, ինչպես Մարիամ Մագթաղենացունը, ես նրա անցյալով չեմ հետաքրքրվում։ Ես նրա կողքին կարող եմ լինել ոչ թե օրհնելու համար, այլ ասելու համար՝ այստեղ ճիշտ ես, այստեղ սխալ։ Ես որևիցե մեկին չեմ միացել, բայց որևիցե մեկին չեմ արգելում մոտենալ ինձ և օգտվել իմ պոտենցիալից, այո, նաև շահարկել իմ անունը՝ հայրենիքի փրկության համար։ Իմ նպատակը սեփական վարկանիշը չէ։ Ես ասում եմ բաներ՝ հարվածներն ինձ վրա վերցնելով»,- նշեց Աջապահյանը։ |
«Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն էին հայտնել Ալիևին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու համար»․ Նաիրա Զոհրաբյան
5217:18«Ըստ «Transparency International»-ի՝ փաշինյանական իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում տեղից չի շարժվել». Վահագն Սարոյան
5216:54«Հայ-ադրբեջանական թեման կարծես թե միջազգային «պահանջարկ» չունի»․ Հակոբ Բադալյան
6416:30«Ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը և Իրանը ունեն նույն մոտեցումները»․ Զախարովա
6116:18«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
5816:00«Հայաստանը և հայությանը նվաստացնելու հերթական քայլը». Գագիկ Համբարյան
6715:54