«Հույս ունեմ՝ ՌԴ-ն որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին»․ Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ հիմա Հայաստանը գնո՞ւմ է Եվրոպա, թե՞ ոչ, և արդյո՞ք այնտեղից ազդակներ կան, որ ցանկություն ունեն մեզ ընդունելու, պատասխանեց. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եվ ԵՄ-ն, թե՛ որպես միություն և թե՛ անդամ երկրները առանձին, այդ ազդակին դրական են արձագանքում՝ այն որոշումների կայացմամբ, որոնք վերջին ամիսների և տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել և որոնք առաջիկայում սպասվում են: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի կխորանան»: Խանդանյանի խոսքով՝ մասնավորապես ակնկալվում է գործընկերության նոր օրակարգի ստորագրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև, որ այս օրերին բանակցվում է․ «Այս օրերին արդեն կիմանանք նաև եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին»,- նշեց նա: Խանդանյանը, անդրադառնալով ՀՀ ներքին կյանքին արտաքին միջամտությունների վերաբերյալ դիտարկմանը, հույս հայտնեց, որ ՌԴ-ն, որպես գործընկեր երկիր, որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18