«Եկեք շնորհավորենք 13 տարեկան երեխաներին, որ էս օրենքի ընդունումով դառնում են երիտասարդ». Թադևոս Ավետիսյան
Խորհրդարանը քննարկում է «Երիտասարդական քաղաքականության մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Ցայսօր չունենք երիտասարդության ոլորտում հստակ օրենք, որը կսահմանի տվյալ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթություններն ու իրավական հստակեցումներ կապահովի քաղաքականության իրականացման համար: Օրենքը միտված է լրացնելու այդ բացը: Երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, կարողունակ, մրցունակ երիտասարդի ձևավորմանը: Սահմանվում է երիտասարդի տարիքը, որին ուղղված է երիտասարդական քաղաքականությունը: Ընդունված էր 16-ից 30-ը, ապա այստեղ ֆիքսվել է, որ ՀՀ-ում երիտասարդը 13-35 տարեկանն է: Ինչո՞ւ 13, որովհետև երիտասարդի հետ աշխատանքին 13-ից միջամտելն ավելի ճիշտ է»,- ասաց նա: Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն արձագանքեց. «Բերեք շնորհավորենք մեր 13 տարեկան բոլոր երեխաներին, որ էս օրենքի ընդունումով միանգամից դառնում են երիտասարդներ: Սա կես կատակ-կես լուրջ, բայց կուզեմ իմանալ՝ արդյո՞ք կա երկիր, որտեղ 13 տարեկանը համարվում է երիտասարդ»: Հիմնական զեկուցողն ասաց՝ «շատ երկրներում հենց այդպես էլ կա»: |
«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
2100:24Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
4500:13Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
65Երեկ, 23:24Քենիայում կանգնեցրել են Թրամփի արձանը, ներսում՝ զուգարանակոնք (տեսանյութ)
110Երեկ, 22:38Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
94Երեկ, 22:31Թրամփին դատի են տվել կառավարության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանի պատճառով
112Երեկ, 22:26