Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

«Զինծառայողների հարազատները շարունակում են անձամբ ձեռք բերել հագուստ և կոշիկ». Գառնիկ Դանիելյան

68
Երեկ, 15:24
«Զինծառայողների հարազատները շարունակում են անձամբ ձեռք բերել հագուստ և կոշիկ». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինծառայողները շատ հաճախ կրում են տարբեր հագուստ, ունեն ներքնաշորերի, ճտքավոր կոշիկների խնդիր։
Այս հարցը նախկինում ևս բազմիցս բարձրաձայնվել է, բայց խնդիրը նորից առկա է, զինծառայողների հարազատները շարունակում են անձամբ ձեռք բերել հագուստ և կոշիկ։
Շատ է քննարկվում նաև սահմանամերձ, սահմանապահ գյուղերի բնակիչների շրջանում զենքի թույլատրության հարցը։
Ինչպիսի՞ն է ՊՆ-ի մոտեցումն այս խնդրի շուրջ։
Հարցերս ուղղված էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան