Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«Նախանձում եմ թալիբներին». Կարեն Հեքիմյան

398
Երեկ, 00:54
«Նախանձում եմ թալիբներին». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պակիստանը միջուկային զենք ունի և հարևան Աֆղանստանի հետ գտնվում է պատերազմի շեմին:
Աֆղանստանը ոչ միայն միջուկային զենք չունի, այլև, ընդհանրապես՝ զենքի պակաս ունի և գտնվում է պատժամիջոցների տակ, սակայն ...
«Թալիբան» շարժման կողմից ձևավորված Աֆղանստանի նորաստեղծ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ «Մեզ չի հետաքրքրում, եթե նրանք միջուկային ռումբ ունենան, մենք հավատ ունենք և գիտենք, որ Աստված մեզ հետ է»:
Ուշադրություն դարձրեք. թալիբները խաղաղության, հողատվության, խաչմերուկի, ՀԱՊԿ-ի, եվրադիտորդների, սահմանազատման, Սահմանադրության փոփոխման վերաբերյալ չեն խոսում և մտածում: Ավելին՝ վստահ եմ, որ Աֆղանստանում որևէ մեկը չի մտածում, ենթադրենք՝ Հերատը «հանձնելու և հանգիստ ապրելու մասին»: Թալիբների շարքերում չկա նաև «Հաղթում ենք» կեղծ կարգախոսի երկրպագուներ:
Թալիբներն ՈւՆԵՆ ՀԱՎԱՏ ԵՎ ԳԻՏԵՆ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆՑ ՀԵՏ Է:
Անկեղծ՝ նախանձում եմ թալիբներին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան