«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին
![]() «2025-ին քանի՞ ստուգայց է իրականացվել դպրոցների բուֆետներում, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, ի՞նչ միջոցներ ձեռնարկվել»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ հարցրեց լրագրողը: «Դպրոցներում ունենք ծրագիր, միայն դրա շրջանակում է, որ տալիս են պետական միջոցներով, այսինքն՝ գնումով սնունդ, մնացած մեծ մաս դպրոցներն ունեն իրենց, այսպես ասած, անհատական խոհանոցը»,- ի պատասխան ասաց ՍԱՏՄ ղեկավարը։ Ճշտող հարցին՝ տեսչական մարմինը ստուգո՞ւմ է՝ ինչ սնունդ է վաճառվում դպրոցներում, պաշտոնյան նշեց. «Միանշանակ, իսկ թե քանի ստուգում է եղել, չեմ կարող այս պահին ասել, բայց եթե կասեցումներ ու տուգանքներ եղել են, ուրեմն քանակը եղել է շատ: Որոնք ծրագրի շրջանակում՝ պետության կողմից է գնումն արվել, գրեթե բոլորը, որոնք մասնավոր են, բողոքների դեպքում: Մենք չենք կարող գնալ, դպրոցի դուռը բացել, ասել՝ եկել ենք, ձեր բուֆետը ստուգենք: Օրենքի մեջ չունենք էդ լիազորությունը: Կարծում եմ՝ այս տարի կավարտենք նախագիծը, ըստ որի մեր արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան իրենց վկայականը ներկայացնելով՝ ստուգում կատարել»։ |

«Մարզերում մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկական ռեանիմատոլոգների սուր պակաս կա». Մհեր Մելքոնյան
1501:00
«Հայաստանի անվտանգության նոր ռիսկերի մասին զրուցել ենք պրոֆեսոր Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի հետ». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
4700:42
«Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք ուժ». Հակոբ Հակոբյան
4700:00
«Ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում». Բագրատ Արքեպիսկոպոս
85Երեկ, 23:46
YouTube-ն սկսել է հեռացնել արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությունը
105Երեկ, 23:43
«Շերեմետևո» օդանավակայանի դուստր ձեռնարկությունը աճուրդում գնել է «Դոմոդեդովոն»
164Երեկ, 23:36
