Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
1074
Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 14:18
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Էրդողանը Փեզեշքիանին նաև տեղեկացրել է, որ այսօր նախատեսում է ընդունել այցով Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
