«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դարձել է Արևմուտքի քարոզչության կրողը»․ Զախարովա
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերջնականապես դարձել է Արևմուտքի քարոզչության կրողը՝ մերժելով Դոնբասի և Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք լսեցինք զարմանալի, նույնիսկ տարօրինակ հայտարարություն ոչ թե պարզապես ՄԱԿ-ի քարտուղարությունից, այլ հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից։ Հունվարի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կրկին աչքի ընկավ հերթական տարօրինակ հայտարարությամբ՝ նշելով, թե ինքնորոշման սկզբունքը իբր կիրառելի չէ Ղրիմի և Դոնբասի իրավիճակներում»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր ՄԱԿ-ի կողմից Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին։ «Այսպիսով՝ Դոնբասի և Ղրիմի ժողովրդին նույն իրավունքը մերժելով, Անտոնիու Գուտերեշը փաստացի իր վրա է վերցնում ճակատագրերի դատավորի դերը՝ սեփական հայեցողությամբ որոշելով, թե ում ինչ իրավունքներ են պատկանում»,- նշել է նա։ Նախօրեին Գուտերեշը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ՄԱԿ-ի քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կիրառելի չէ Ղրիմի և Դոնբասի դեպքերում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
