«Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք ուժ». Հակոբ Հակոբյան
![]() Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Մեր ցավն իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրի, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք. «Արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն»։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։ Եթե մենք ներկայանանք միայն որպես զոհ, մեզ կխղճան։ Այսօր արցախահայությունը Հայաստանում գոյություն ունի՝ որպես տասնյակ հազարավոր առանձին ընտանիքներ։ Քանի դեռ մենք չենք ձևավորվել՝ որպես պահանջատեր ուժ, մեզ դիտարկում են՝ որպես սոցիալական խնդիր, ոչ թե քաղաքական գործոն։ Սոցիալական խնդիրները կարևոր են, բայց դրանք չեն վերադարձնում հայրենիքը։ Եթե մենք միայն օգնություն ենք խնդրում, մեզ կօգնեն։ Իսկ եթե մենք պահանջենք իրավունք, ստիպված կլինեն հաշվի նստել մեր հետ։ Եթե ներկայանանք՝ որպես սուբյեկտ, մեզ հետ հաշվի կնստեն։ Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք այն ուժը, որի հետ հաշվի չնստելն անհնար կլինի»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում
41Երեկ, 23:54
Վերջնագիր ներկայացնելուց հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ հայտնաբերող և ոչնչացնող ավիացիա
55Երեկ, 23:43
«Բրախած երկիրի՝ բրախած առօրյա»․ Արմեն Հովասափյան
34Երեկ, 23:42
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան
38Երեկ, 23:30
Տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ
63Երեկ, 22:57
Ինչպես են ուժայինները հիվանդանոցից բերման ենթարկում ողբերգական միջադեպի մասնակիցներին (տեսանյութ)
64Երեկ, 22:36
