Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.

«ՔԿՀ-ներում հանդիպեցի Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին»․ Տիգրան Աբրահամյան

75
Այսօր, 16:24
«ՔԿՀ-ներում հանդիպեցի Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։
Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։
Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։
Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։
Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»։