«Կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները չե՞ն հասկանում, որ մեր ազգային կենսագործունեության «հայաստանյան» շրջանակում Արարատ լեռան հիշատակումը որևէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ ներկայիս Թուրքիայի հանրապետության նկատմամբ: Վստահ եմ, որ ոմանք իսկապես չեն հասկանում և ընդամենը կրկնում են այն նարատիվը, որ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ իր խոսակցությամբ պայմանավորված դիրքորոշումը «հիմնավորելու» համար: Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքն, իհարկե, կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ: Բայց, Փաշինյանը պետք է ինչ որ կերպ «հիմնավորի» իր քաղաքականությունը, ընդ որում նաև իր էլեկտորատի մի մասի համար: Եվ ահա գտել է այդ «հիմնավորումը»: Ես անգամ կասկածում եմ, թե այդ հարցը սկզբունքային է Թուրքիայի համար: Այլ է իհարկե, որ Թուրքիան բոլորովին դեմ չի լինի օգտագործել Հայաստանի իշխանության այդ պատրաստակամությունը: Բայց, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառուցել «իրական Հայաստանի» քաղաքականությունն Արցախի կորստի արդարացման համար, եթե նա այդ քաղաքականության «թիրախ» չի դարձնում նաև Արարատը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մարզերում մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկական ռեանիմատոլոգների սուր պակաս կա». Մհեր Մելքոնյան
1501:00
«Հայաստանի անվտանգության նոր ռիսկերի մասին զրուցել ենք պրոֆեսոր Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի հետ». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
4700:42
«Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք ուժ». Հակոբ Հակոբյան
4700:00
«Ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում». Բագրատ Արքեպիսկոպոս
85Երեկ, 23:46
YouTube-ն սկսել է հեռացնել արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությունը
105Երեկ, 23:43
«Շերեմետևո» օդանավակայանի դուստր ձեռնարկությունը աճուրդում գնել է «Դոմոդեդովոն»
164Երեկ, 23:36
