Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.

«Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրողները, երբ դասալիքը խոսում է բանակից»․ Աննա Կոստանյան

66
Այսօր, 15:36
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրողները, երբ դասալիքը խոսում է բանակից»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրող մարդիկ, զինվորականությունը՝ «աղջիկներն ու տղաները», երբ իրենց առաջ էս ձայնով, հիստերիկ շարժուձևով դասալիք մեկը խոսում է բանակից, զինվորական ռեֆորմից, զենքից կամ կռվելուց, վերջում էլ ասում. «զինվորը սահմանին կանգնած էր, ու ի՞նչ», հետո էլ թե՝ «ՀՀ ինքնիշխան տարածքները հետ է բերելու, բայց սահմանազատմամբ»։
Ինձ իսկապես հետաքրքիր է ՊՆ այս դահլիճում նստած զինվորականության գլխի պարունակությունն ու մտքերի «ուղղությունը»»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան