Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԱՄՆ-ն կարող է ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք Կուբային նավթ են վաճառում կամ մատակարարում։ Փաստաթղթում մաքսատուրքերի տոկոսադրույքը նշված չէ, սակայն նշվում է, որ Թրամփը կարող է փոխել այդ հրամանագիրը՝ «եթե Կուբան կամ առնչվող երկրները ձեռնարկեն նշանակալի քայլեր սպառնալիքը վերացնելու կամ իրենց գործողությունները ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության նպատակներին համապատասխանեցնելու համար»։ Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ Կուբան գտնվում է փլուզման եզրին՝ Վենեսուելայից նավթի մատակարարումները դադարեցնելուց հետո։ Նա նաև հայտարարել էր, որ վենեսուելական նավթն այլևս չի մատակարարվի Կուբա և սպառնացել էր միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն վառելիք մատակարարել կղզուն: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
