Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը ինտեգրման վերաբերյալ համաձայնության են հասել
![]() Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի կառավարության հետ համաձայնության գալու մասին։ Այս մասին ասվում է SDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը նախատեսում է երկու կողմերի ռազմական և վարչական կառույցների փուլային ինտեգրման գործընթաց»,- ասվում է հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը ներառում է ռազմական ուժերի դուրսբերումը շփման գծերից, Սիրիայի ՆԳՆ ենթակայության տակ գտնվող անվտանգության ուժերի տեղակայումը Ալ-Հասաքե և Ղամիշլի քաղաքների կենտրոնական շրջաններում և տարածաշրջանում անվտանգության ուժերի ինտեգրման գործընթացի սկիզբը։ Ավելին, համաձայնագիրը նախատեսում է ինքնակառավարման ինստիտուտների ինտեգրումը սիրիական պետական կառույցներում՝ պահպանելով պետական ծառայողների աշխատատեղերը։ Կողմերը նաև համաձայնել են կարգավորել քրդական բնակչության քաղաքացիական և կրթական իրավունքները և ապահովել տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր։ «Համաձայնագրի նպատակն է պահպանել սիրիական տարածքի միասնությունը և հասնել տարածաշրջանի լիարժեք ինտեգրմանը՝ ամրապնդելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համատեղելով երկրի վերականգնման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
