Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.

«Հերիք եղավ ժողովրդից ստացած քվեն շահարկելով՝ ձեր դիկտատուրան կառուցեք»․ Արթուր Խաչատրյան

71
Այսօր, 18:36
«Հերիք եղավ ժողովրդից ստացած քվեն շահարկելով՝ ձեր դիկտատուրան կառուցեք»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն հպարտներին հիշեցնեմ, որ Հիտլերը դարձավ Գերմանիայի վարչապետ (կանցլեր) 1932 թվականին կայացած ընտրությունների արդյունքում։ Նրա նշանակումը համապատասխանում էր Գերմանիայի օրենսդրությանը և արտահայտում էր խորհրդարանում (Ռայխստագում) ձևավորված քաղաքական պատկերը։ Սակայն դա նրան չխանգարեց ընդամենը մեկ տարում դառնալ մարդկության պատմության ամենադաժան բռնակալը։ Հերիք եղավ ժողովրդից ստացած քվեն ու լեգիտիմությունը շահարկելով՝ ապօրինություններ գործեք ու ձեր սեփական դիկտատուրան կառուցել։ Նաև չմոռանաք, որ ժողովրդի քվեն ստացել էիք խոստանալով Շուշիի ու Լաչինի ազատագրում և Արցախի հարցի կարգավորում «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։ Այնպես որ, ձեր քաղաքական լեգիտիմությունն էլ եք կորցրել։
Իսկ ձեր պաշտպաններին էլ հիշեցնեմ, որ Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից։ Հետևանքն աշխարհի ամենասարսափելի պատերազմը եղավ․․․»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան