Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.

«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան

73
Այսօր, 11:42
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին պաշտոնական իրազեկում. օրերս Մայր Տաճարի բակում առերևույթ խուլիգանական վարքագիծ դրսևորած սույնը, ով հանկարծ զբաղեցրել է Թալինի համայնքապետի աթոռը, ոչ միայն կրում է Իրական և Երջանիկ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող լեռնաշղթայի անունը (Տավրոս), այլև հանդգնել է ինչ֊որ խելացնոր միտք տարածել՝ շեղվելով Լենինյան ուղուց։
Այդ տխմարը հարևան Թուրքիայի շրջաններից Սասունը հայտարարել է «մըր Էրգիր» (թարգմանաբար՝«մեր երկիր»), որը բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում։
Խնդրում եմ սրան անհապաղ կարգի հրավիրել և ականջին օղ կախել առ այն, որ Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում, իսկ Արևմտյան Հայաստանը դա այլևս իր Թալինի շրջանն է»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան