«Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները»․ Խամենեիի ներկայացուցիչ
![]() Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ողջ ռազմական ենթակառուցվածքը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլահ Հաջի Սադեղին։ «Այսօր մեր հասանելիության սահմաններում է ոչ միայն մեկ բազա, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ողջ ենթակառուցվածքը։ Զինված ուժերը պատրաստ են մարտական գործողությունների, և թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնեն «արդար և հավասար» գործարքի, որը կներառի միջուկային զենքից լիակատար հրաժարում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
