«Վայր եմ դնում ավագանու մանդատս»․ Գրիգոր Հարությունյան
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը հայտնել է մանդատը վայր դնելու մասին․ «Վայր եմ դնում ավագանու մանդատս։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել իմ ավագանու մանդատից, որը ձեռք էր բերվել 2023թ. Երևան քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Այսօր ահա հասունացավ այդ պահը, և որոշումս դարձավ վերջնական։ Նշեմ, որ մանդատս ձեռք եմ բերել «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով, այդ ժամանակ, կուսակցության պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանի հրավերով։ Վերջին ամիսներին մոտ 5-6 գործել եմ բացառապես անկախ, չի եղել որևէ քաղաքական կամ անձնական ճնշումներ իմ գործունեության և քվորումների վրա: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Վարդան Ղուկասյանին, վստահության և նախընտրական ցուցակ հրավիրելու համար և բոլոր այն մարդկանց, ում հետ այս մեկ տարին աշխատել ու համագործակցել եմ։ Կշարունակեմ արդյոք հետագա քաղաքական գործունեությունս թե ոչ, դրա մասին կհայտարարվի ապագայում, իսկ այսքանով ցանկանում եմ բոլորին մաղթել ամենայն լավն ու բարին և թող յուրաքանչյուրը ծառայի ու արարի հանուն իր երկրի, հանուն իր քաղաքացու և հանուն ապագայի հզոր հայրենիքի»,- ասված է հայտարարության մեջ։ |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36