«Քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը»․ Վահե Մակարյան
Ինչպես հայտնի է առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետարանի՝ կարմիր գծերի դրույքաչափերը թանկացնելու նախորդ տարվա որոշումը։ Անկախ այս հանգամանքից Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը: Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, այժմ ավագանու անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ: Նշենք նաև, որ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին կարմիր գծերի թանկացումը վերահաստատող նախագիծը՝ հիմնավորելով՝ դատարանն է իր որոշմամբ փաստել, որ որոշումն իրավաչափ չէ, իսկ «Կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց»: Տեղում աշխատող լրագրող Վահե Մակարյանը թելեգրամյան իր ալիքում հրապարակել է Գրիգոր Հարությունյանի լուսանկարն ու գրել․ «Այ սա էր իբր անկախ էն ավագանու անդամը, որը իբր շփոթմամբ քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը: Եթե ինքը չմասնակցեր քվեարկությանը, նախագիծը չէր ընդունվի, և եկող տարի 160-ի փոխարեն 12 հազար դրամ կվճարեինք: Ճանաչեք ազգի «հերոսներին»»: |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36