Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Որոշում եմ կայացրել ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ այցի տոմսի արժեքը». Տիգրան Ավինյան

81
Այսօր, 10:24
«Որոշում եմ կայացրել ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ այցի տոմսի արժեքը». Տիգրան Ավինյան

«Վերջերս ԱՄՆ կատարած մեր այցի ժամանակ, ես ինքս արդեն այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել մասնավորապես ինձ համար տոմսերը: Ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, և հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա ստեղ»։ Այսպիսի հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դեկտեմբերի 23-ի գործակարգավարական խորհրդակցությանը։
Նրա խոսքերով, ինքը որոշում է կայացրել այդ ծախսը ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր ԱՄՆ․ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել էր ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 միլիոն 465 հազար դրամ, որից մասնավորապես Ավինյանի տոմսի արժեքը կազմել էր 7,6 միլիոն դրամ։

«Որոշում եմ կայացրել ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ այցի տոմսի արժեքը». Տիգրան Ավինյան