Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել». Վահագն Սարոյան

68
Այսօր, 10:18
«Սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակցային գործընթացի բովանդակության մասին սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել: Մի խաբեք ու մի մանիպուլացրեք:
Նախ՝ Մադրիդյան փաստաթղթում հստակ ամրագրված էր Արցախի ինքնորոշման սկզբունքը, որի շուրջ ընթանում էր նաև բանակցային գործընթացն իր բովանդակությաբ: Սա մեկ փաստարկ, որ Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային պրոցեսի մասին իր գրառման մեջ:
Հաջորդը՝ 2016-ի աշնանը Ալիևը ի լուր աշխարհի ուղիղ հայտարարեց, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սա էլ մեկ այլ փաստարկ, այն մասին, որ Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է բանակցային գործընթացը, այլ նաև խոստովանում, որ բանակցային գործընթացը 2018-ից հետո տարել է Արցախն Ադրբեջանի կազմի տրամաբանության տակ:
Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը՝ իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ:
Ինչ վերաբերում է «ներքաղաքական խնդիրներ լուծելու մասին ուրիշ խոսույթ ներդնելուն», ապա այդ «ուրիշ», այս դեպքում սուտն ու կեղծիքը հենց ինքն է շրջանառում իր ներքաղաքական ռեաբիլիտացիան ապահովելու համար»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան