«ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը չնչին է»․ Հակոբ Բադալյան
![]() Մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էկոնոմիկայի փոխնախարարներին հարցնում է, թե որքա՞ն են ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերները, և դրանցում որքան է Հայաստանի ընկերությունների մասնակցության կշիռը: Տասնյակ միլիարդ դոլարների պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը բառի բուն իմաստով չնչին է: Պատգամավորը էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին ասում է, որ բացասական է գնահատում դա, որ պետք է բիզնեսին իրազեկել, ուղղորդել, որ գնան ու մասնակցեն մրցույթներին, պատվերներ շահեն, Հայաստան փող բերեն, աշխատատեղ բերեն: Միանգամայն հասկանալի և դիպուկ հարցադրում: Բայց պետության անելիքն այստեղ միայն իրազեկո՞ւմն է: Իմ կարծիքով՝ ոչ: Պետության անելիքը նաև, այսպես ասած, ոչ ֆորմալ է: Այսինքն, քաղաքական բավարար մակարդակի հարաբերություններ, որոնք կունենան «լոբբինգի» իմաստ: Կարծում եմ որևէ մեկը պատրանք չունի, որ աշխարհի որևէ երկրում հսկայածավալ պետական գնումների կամ պատվերների մրցույթները չեն անցնում բյուրեղյա արդարության մրցակցությամբ: Դեր են խաղում բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, պետությունների միջև հարաբերություններից մինչև անձնական կապեր և այլն: Հետևաբար, հարց է առաջանում, մեր պետությունը ԵԱՏՄ շրջանակում կարողանո՞ւմ է ապահովել այդ սուբյեկտիվ գործոնների ուղղությամբ բավարար աշխատանք, որը թույլ կտա հայկական բիզնեսին մասնակցելու ԵԱՏՄ այլ երկրների պետպատվերների մրցույթին և լինել շահելու իրական հավակնորդ: Առավել ևս, եթե խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, որտեղ վերը նշածս սուբյեկտիվ գործոնների ազդեցության տեսակարար կշիռն ընդհուպ մենթալ մակարդակով առավել մեծ է: Այլապես, կարելի է բիզնեսին առավոտից երեկո իրազեկել, որ գնացեք՝ այս մրցույթը կա, այն կա, մյուսը կա, մասնակցեք: Բայց, հենց այդ սուբյեկտիվը հաշվի առնելով, իսկ հաջողելու որքա՞ն շանս կա: Ես բացարձակ չեմ նվազեցնում հենց բիզնեսի նախաձեռնողության դերը: Այսինքն, բնական է, իրենք պետք է գնան, մասնակցեն, փորձեն ստեղծել կապերը և այլն: Բայց ժամանակակից աշխարհում դա քիչ է, համաշխարհային պատերազմը նաև տնտեսական է, ամեն ռեսուրսի, ամեն միլիոնի, լումայի համար: Հետևաբար, այն պահանջում է պետության զուգահեռ աջակցություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
