Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը»․ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովը

134
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 15:00
«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը»․ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովը

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Երևանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովի արդյունքները։
«Մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր ասպեկտները, ներառյալ՝
? Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դերը անվտանգային համատեքստում,
? Պանթուրքականության գաղափարախոսության սպառնալիքները,
? Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավորությունները և դրանցում թաքնված ռիսկերը։
Բանախոսների շարքում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգային համակարգի թուլացմանը, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան