Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Կրեմլի հայաստանյան մունետիկները հանրությանը մոլորեցնելու համար դիմում են մանիպուլյացիաների»․ Վահե Լոռենց

121
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 11:12
«Կրեմլի հայաստանյան մունետիկները հանրությանը մոլորեցնելու համար դիմում են մանիպուլյացիաների»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռսամետ քաղաքական գործիչներն ու Կրեմլի հայաստանյան մունետիկները հանրությանը մոլորեցնելու համար դիմում են ամենաէժան մանիպուլյացիաների, հայտարարելով, որ եթե Հայաստանը իր քաղաքական կուրսով երես թեքի Կրեմլից՝ պիտի հայտնվի թուրքական ազդեցության գոտում։ Իհարկե, կրեմլյան աճպարար մունետիկները աչք են փակում այն փաստի առաջ, որ այսօր հենց Թուրքիան և Ադրբեջանն են Ռուսաստանի ամենահուսալի, ամենամերձավոր յոլդաշները։ Եվ Կրեմլը Հայաստանը վաճառեց հենց իր թուրք եղբայրներին։ Մի բան էլ հայտարարում են, թե տեսեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը ո՞նց կարող է մտնել ՆԱՏՕ։ Խարդախներ․ ՆԱՏՕ-ի անդամ է նաև Թուրքիայի թշնամի Հունաստանը։ Հետո՞․․․
Կրեմլի հայաստանյան մունետիկ քաղգործիչներ․ քաղաքականությունից սերտել եք միայն այն, որ քաղաքականությունը երբեմն պոռնկություն է․․․»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց