Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը՝ չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ: Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպի մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել և տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան։ Խմբակցության փակ նիստին ներկայացած Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին՝ առաջարկել են ծանոթանալ դրանց, քանի որ «հանրային բարոյական նորմերը» խախտող փաստեր են պարունակում։ Բարեբախտաբար, ՔՊ-ի տղամարդկանց մի մասն ավելի բարոյական է գտնվել, քան իրենց առաջնորդը, և երբ ձեռքներն են վերցրել տպած թղթերն ու տեսել, որ մարդու ինտիմ գրագրությունն է, հրաժարվել են կարդալ: Փոխարենը՝ ՔՊ-ական կանայք ուշադիր ընթերցել են18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թևի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում: ՔՊ-ի տղամարդկանցից մի քանիսը մասնավոր զրույցներում երեկ խոստովանում էին, որ նողկալի էր այդ ամենը, քանի որ մանկահասակ երեխաներն անգամ գիտեն, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի։ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում երեկ չհերքեց, որ18+ բովանդակության զրույցներ են եղել իր հեռախոսում։ «Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա…»,- ասաց նա՝ արական սեռի լրագրողներին առաջարկելով ծանոթանալ իր նամակագրության բովանդակությանը»։ |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24