«Այդ ավել գումաները ո՛չ ՔՊ-ի որևէ անդամի են գնում, ո՛չ քաղաքապետին, ո՛չ վարչապետին»․ Հայկ Սարգսյան
![]() «Ես տեսել եմ, որ քաղաքացիները բողոքում են հաճախ, որ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս, և մարդիկ ստիպված իրար գլխի վրա լցված են երթևեկում: Նաև սա է պատճառը, որ որոշում է կայացվել գները բարձրացնել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։ «Գիտեք, որ նախկին քաղաքապետը, իր մերձավոր շրջապատը, թաղապետերը, կամ քրեական տարրերը, «օրենքով գողերը», գեներալները ունեցել են երթուղայինի գծեր: Նրանք հավաքել են 100 դրամները, պատշաճ ծառայություն չեն մատուցել: Հիմա իշխանությունն ասում է՝ կա՛մ պետք է մնա այն, ինչը կա, կա՛մ պետք է բոլորս գումար հավաքենք, առնենք լավ տրանսպորտ ու երթևեկենք դրանով: Այս պահին Երևանն ունի տրանսպորտային միջոցների պակաս և պետք է ձեռք բերի»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ հիմա այդ ավել գումաները, որ հավաքագրվում են, ո՛չ ՔՊ-ի որևէ անդամի է գնում, ո՛չ քաղաքապետին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ մեր թիմից որևէ մեկին: |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12