Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

«Իշխանությունն՝ ընդդեմ Հայաստանի». Անդրանիկ Թևանյան

107
Այսօր, 17:48
«Իշխանությունն՝ ընդդեմ Հայաստանի». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունն՝ ընդդեմ Հայաստանի
Նիկոլ Փաշինյանը գույքահարկը բարձրացնում է, շրջանառության հարկը բարձրացնում է, բոլոր աղքատների գրպանի փողերը հաշվում է (հարուստներինն իր զուգընկերուհին է հաշվում), որպեսզի հավաքած փողերով պադավատապետություն կառուցի ու հայտարարի, որ Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների հանձնումը, Հայոց ցեղասպանության ուրացումը վերջապես հնարավորություն է տվել ինքնիշխան պետություն ստեղծելու:
Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի փողերը մսխում է, ավտոկայանատեղիների գները բարձրացնում է, աղբահանության վճարները բարձրացնում է, քաղաքային տրանսպորտի գները բարձրացնում է, որպեսզի մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն գնի ու դեպի ԱՄՆ գերթանկարժեք ուղևորություն կազմակերպի:
Մյուս ՔՊԿ-ականների ներդրումն այս ամենում համեմատաբար համեստ է, բայց ձգտումն առկա է»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան