«Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձը կձախողվի»․ Արաղչի
1235
Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 16:02
![]() Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր փորձը կձախողվի, ինչպես դա տեղի ունեցավ նրա նախորդ պաշտոնավարման ժամկետում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Առավելագույն ճնշումը ձախողված փորձ է, և այն նորից կիրառելը կհանգեցնի մեկ այլ ձախողման»,- SNN-ի եթերում ասել է Արաղչին՝ մեկնաբանելով Թեհրանի վրա Վաշինգթոնի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին Թրամփի հրամանագիրը: «Եթե հիմնական խնդիրն այն է, որ Իրանը չձգտի միջուկային զենքի, ապա դրան կարելի է հասնել»,- հավելել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել՝ նավթի արտահանումը զրոյացնելու, Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը կասեցնելու նպատակով։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
