«Մեր կատարած գործունեությունը բխում է վարչապետի մատնանշած նպատակներից»․ Հայկ Սարգսյան
![]() «Ես չգիտեմ՝ նման կեղծ ու արատավորող հայտարություններ ով է տարածում, այդ հարցն ինձ էլի են տվել, նման բան չկա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի հետ կապված միջադեպից հետո, և Փաշինյանը փորձում է ճշտել՝ ի՞նչ մոտիվացիա ունի: Պատգամավորը վստահեցրեց, որ վարչապետի հետ հարաբերությունները հիմա շատ լավ են․ «Նիկոլ Փաշինյանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են երկուստեք, և ավելի լավ վերջին 5 տարվա ընթացքում չի եղել, քան հիմա»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեցող ՔՊ-ականները հայտնվում են նրա թիրախում, Սարգսյանը նշեց․ «Մենք բոլորս ենք սատարում վարչապետին, և մեր կատարած գործունեությունը բխում է վարչապետի մատնանշած նպատակներից»։ |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12