Թուրքիան բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների վերացման շուրջ
![]() Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մարտին Անկարան մտադիր է Վաշինգթոնի հետ քննարկել հակաթուրքական սահմանափակումների վերացման հեռանկարը, այդ թվում՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակներում։ Նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կապակցությամբ Ֆիդանը նշել է, որ «ամերիկյան վարչակազմի համար նոր էջ է բացվում, բայց մենք պետք է տեսնենք՝ հին գրառումները կմնա՞ն այս էջում, թե՞ կլինեն նորերը»։ «Ինչպես գիտեք, հեռացող վարչակազմի հետ դիվանագիտական մեծ աշխատանք է եղել հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Ռազմավարական գործընկերության մեխանիզմը նորից սկսել է աշխատել, որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել»,- նշել է նախարարը։ Անկարան նախկինում ենթարկվում էր սահմանափակումների՝ պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի համաձայն՝ S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման պատճառով: Պատժամիջոցներ են կիրառվել պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և նրա որոշ ղեկավարների նկատմամբ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
